Կարևոր իրադարձություններ

Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

26 Ապրիլ, 2021 13:22
Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի փաստաբան Դավիթ Կարապետյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) և 314-րդ հոդվածի 1-ին մասերով (պաշտոնեական կեղծիք):

Նշենք, որ Հովսեփյանը ձերբակալվել էր ապրիլի 22-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կազմակերպելու կասկածանքով՝ Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով։ Գորիսից նրան տեղափոխել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ էլ ըստ նրա փաստաբանի՝ ենթարկել էին ֆիզիկական բռնության:

 

Լրահոս

Դիտել ավելին