Կարևոր իրադարձություններ

Մեսրոպ Առաքելյանի փոխարեն՝ Տաթևիկ Ստեփանյանը . Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

26 Ապրիլ, 2021 10:55
Մեսրոպ Առաքելյանի փոխարեն՝ Տաթևիկ Ստեփանյանը . Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի փետրվարի 9-ի N 116-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել:

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 116-Ա որոշման մեջ «նախարար Մեսրոպ Առաքելյանին» բառերը փոխարինել «նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանին» բառերով»,- ասված է որոշման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին