Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա հետիոտնի. վերջինիս 2 ոտքերն ամպուտացվել են

25 Ապրիլ, 2021 21:29
Կոտայքի մարզում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա հետիոտնի. վերջինիս 2 ոտքերն ամպուտացվել են

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ նշված քրգործը հարուցվել է  ապրիլի 8-ին՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում տեղի ունեցած վրաերթի փաստով: 

Նշվում է, որ այդ օրը՝ ժամը  00:05-ի սահմաններում, Հրազդանի բնակիչ, 35-ամյա Գարիկ Չոբանյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով նշված հատվածում վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Էրիկ Խաչատուրյանին, որից հետո բախվել ճանապարհի կողմնակում կայանված ГАЗель մակնիշի ավտոմեքենային:

Վրաերթի հետևանքով Է. Խաչատուրյանը ոտքերի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել է  Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ  2 ոտքերը  գոտկատեղից ներքև ամպուտացվել են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին