Կարևոր իրադարձություններ

Nissan X-Trail-ը Հրազդանի կիրճում տապալել է էլեկտրասյունը, կոտրել բետոնյա հենապատը և կողաշրջված հայտնվել է Հրազդան գետում

25 Ապրիլ, 2021 16:54
Nissan X-Trail-ը Հրազդանի կիրճում տապալել է էլեկտրասյունը, կոտրել բետոնյա հենապատը և կողաշրջված հայտնվել է Հրազդան գետում

Այսօր՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ժամը 02:40-ի սահմաններում, Nissan X-Trail մակնիշի  ավտոմեքենան Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն,առաջ ընթացել, բախվել բազալտ-բետոնե պատվանդանին, կոտրել այն և կոտրված էլեկտրասյան հետ կողաշրջված վիճակում հայտնվել Հրազդան գետում:

Վթարի հետևանքով տուժել է  4 մարդ։Նրանց  դուրս են բերել գետից և  տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

 

Լրահոս

Դիտել ավելին