Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժեց Մեղրիի համայնքապետի տեղակալին կալանավորելու միջնորդությունը․ պաշտպան

25 Ապրիլ, 2021 14:01
Դատարանը մերժեց Մեղրիի համայնքապետի տեղակալին կալանավորելու միջնորդությունը․ պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ մերժեց Մեղրիի համայնքապետի տեղակալ Արմեն Սամվելյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այս մասին «Հետք» հետ զրույցում ասել է Սամվելյանի պաշտպաններից Օնիկ Առաքելյանը՝ նշելով, որ միջնորդությունը մերժվել է՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։

Սամվելյանը ձերբակալված  է եղել Քրեական օրենսգրքի 38֊258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն, 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այսինքն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կազմում խուլիգանություն կազմակերպելը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, բացառով ցինիզմով։ Սամվելյանի պաշտպաններ  Առաքելյանը, Լիանա Գասպարյանն ու Արմեն Ֆերոյանը ձերբակալման դեմ բողոք էին ներկայացրել, որը բավարարվել էր դատավոր Ռոբերտ Պապոյանի կողմից, և Սամվելյանն ազատ էր արձակվել։

Քննչական կոմիտեն, սակայն վերը նշված հոդվածներով Սամվելյանին մեղադրանք էր առաջադրել և, քննելով միջնորդությունը, դատարանը, փաստորեն, հանգել է հետևության, որ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ Սամվելյանը կատարել է իրեն վերագրվող արարքը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին