Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    511,5

  • EUR

    602,5
    614,5

  • RUB

    6,91
    7,15

Կարևոր իրադարձություններ

 

ՀՀ ՊՆ-ն հերքել է Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից հատվածներում փոխհրաձգության մասին լուրերը

25 Ապրիլ, 2021 12:25
ՀՀ ՊՆ-ն հերքել է Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից հատվածներում փոխհրաձգության մասին լուրերը

ՀՀ ՊՆ-ն հերքել է սոցիալական ցանցերում տարածված լուրերը, թե Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում իբր փոխհրաձգություն է տեղի ունեցել:

«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեղեկություններ են շրջանառում, թե ապրիլի 25-ին, կեսգիշերն անց, իբր, փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում: 

Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես նախորդ ողջ օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը հրադադարի խախտում չի արձանագրվել: Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս` կեղծ տեղեկություններ տարածելուց»,- ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:

Լրահոս

Դիտել ավելին