Կարևոր իրադարձություններ

Վթար Էջմիածին-Երևան ավտոճանապարհին․կա զոհ և տուժած

25 Ապրիլ, 2021 13:05
Վթար Էջմիածին-Երևան ավտոճանապարհին․կա զոհ և տուժած

Ապրիլի 25-ին, ժամը 01:28-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Էջմիածին քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Հ Ե, ծնված 1987 թ) և «Hyundai Sonata» (վարորդ՝ Գ Ա, ծնված 1992 թ) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գ Ա-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ մահացել է։

Փրկարարները Հ Ե-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային վերջինս նույնպես հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Zafira» ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Լրահոս

Դիտել ավելին