Կարևոր իրադարձություններ

Սա հաղթանակ է, ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության համար․Արցախի ԱԳՆ

25 Ապրիլ, 2021 10:22
Սա հաղթանակ է, ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության համար․Արցախի ԱԳՆ

ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությանն է անդրադարձլ  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։Արցախի ԱԳՆ հայտարարությունում ասվում է․

«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձով, փաստորեն, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների նախագահի մարդասիրական և քաղաքական կարևոր այս քայլը՝ Թուրքիայի կողմից միլիոնավոր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությանը արժանի գնահատական տալու ուղղությամբ:

Սա բարոյական հաղթանակ է, հաղթանակ, ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության համար:

Այս կարևոր հաղթանակը նաև Սփյուռքի կառույցների հետևողական և նպատակասլաց աշխատանքի արդյունք է:

Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի այս դիրքորոշումը հիմք կստեղծի հետագա ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման ու կանխման համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին