Կարևոր իրադարձություններ

Սա չափազանց կարևոր քայլ է. Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին

24 Ապրիլ, 2021 23:53
Սա չափազանց կարևոր քայլ է. Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ինստագրամյան իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանն ու շնորհակալություն հայտնել նրան՝ ցեղասպանությունը պատշաճ կերպով ճանաչելու համար:

«Շնորհակալ եմ նախագահ Ջո Բայդենին Հայոց Ցեղասպանությունն այսօր պատշաճորեն ճանաչելու համար: Սա չափազանց կարեւոր քայլ է, բայց ընդամենը մղոն դեպի Թուրքիայի առաջ կանգնած արդարության երկար ճանապարհը, եւ դրա` նույնը կրկնելու ցանկությունը, ինչպես նաեւ` հատուցում Օսմանյան կայսրության կողմից սիստեմատիկ ջարդերի ենթարկված 1.5 միլիոն հայերի, հույների ու ասորիների ժառանգների համար:

Այսօր ես շնորհակալություն կասեմ ԱՄՆ-ին եւ բոլոր նրանց, ովքեր երկար տարիների մեծ աշխատանք են տարել այս հայտարարությանը հասնելու համար»,- գրել է Թանկյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին