Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

24 Ապրիլ, 2021 23:22
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում`ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ 

Երևան քաղաքում՝ ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի երեկոյան ժամերին, 27-29-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին