Կարևոր իրադարձություններ

Սենատոր Մենենդեսը հուզմունքով է ընդունել Բայդենի հայտարարությունը Ցեղասպանության մասին

24 Ապրիլ, 2021 23:07
Հեղինակ՝ Ռոբերտ Մենենդես
Սենատոր Մենենդեսը հուզմունքով է ընդունել Բայդենի հայտարարությունը Ցեղասպանության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությանն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը:

«Երբ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սենատում ներկայացրած իմ բանաձևը վերջնականապես ընդունվեց տասնամյակներ շարունակ խոչընդոտների բախվելուց հետո, ես չկարողացա զսպել արցունքներս:

Այսօր ես կրկին ապրեցի այդ հուզմունքը, երբ նախագահ Ջո Բայդենը վերահաստատեց, որ միայն մի բառ կա, որը բնութագրում է 106 տարի առաջ սկսված վայրագությունները՝ Ցեղասպանություն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մենենդեսը:

 

Լրահոս

Դիտել ավելին