Կարևոր իրադարձություններ

Նախագահ Բայդենն անտեսել է Թուրքիայի սպառնալիքները և ճանաչել 1,5 մլն հայի կոտորածն այնպես ինչպես, որ կա. Ադամ Շիֆ

24 Ապրիլ, 2021 22:39
Հեղինակ՝ Ադամ Շիֆ
Նախագահ Բայդենն անտեսել է Թուրքիայի սպառնալիքները և ճանաչել 1,5 մլն հայի կոտորածն այնպես ինչպես, որ կա. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Բոլոր նրանց համար, ովքեր հավատում են մարդու իրավունքներին և ճշմարտությանը, այսօր պատմական պահ է: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտահրավեր նետեց թուրքական սպառնալիքներին և 1,5 միլիոն հայերի սպանությունը ճանաչեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: 

Դրանով նա հրաժարվեց տասնամյակների ամոթալի լռությունից, կես ճշմարտություններից, իր նախորդներից շատերի չպահված խոստումներից և ասաց ճշմարտությունը:

Սա կարևոր օր է իմ հազարավոր ամերիկահայ ընտրողների համար, ովքեր ամբողջ կյանքում աշխատում էին, քարոզում և աղոթում ճանաչման համար: Ես ուրախ եմ, որ այս հայտարարությունը եղավ այն ժամանակ, երբ դեռ ողջ են ցեղասպանությունից փրկված որոշ մարդիկ: ականատես լինել դրան, չնայած նրանց թիվը շատ փոքր է: Սա տեղի է ունենում նաև հայ ժողովրդի համար նոր վտանգների պահին, երբ Ադրբեջանը և Թուրքիան պատերազմ սանձազերծեցին Արցախի ժողովրդի դեմ:

Այժմ մենք կարող ենք նշել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ գիտակցելով, որ թե մեր ժողովուրդը, թե Նախագահը և Կոնգրեսը, միաձայն են խոսում: 

Մենք այլևս երբեք չենք լռելու: Եվ մենք երբեք չենք մոռանա»:

 

Լրահոս

Դիտել ավելին