Կարևոր իրադարձություններ

Հուսանք` ԱՄՆ-ը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ սկիզբ դնելով նոր քաղաքականության. Արամ Սարգսյան

24 Ապրիլ, 2021 21:53
Հեղինակ՝ Արամ Սարգսյան
Հուսանք` ԱՄՆ-ը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ սկիզբ դնելով նոր քաղաքականության. Արամ Սարգսյան

Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյում իր էջում գրառում կատարել․ 

«Հանրապետական Ռոնալդ Ռեյգանից 40 տարի անց՝ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը ամենամյա ուղերձում արտաբերեց գենոցիդ բառը: Հուսանք՝ 2019-ին Կոնգրեսի երկու պալատներում ցեղասպանության ճանաչումից հետո, ԱՄՆ-ը 2021-ին պաշտոնապես կճանաչի հայոց ցեղասպանությունը՝ սկիզբ դնելով նոր քաղաքականության:

Հուսանք, որ այդ քաղաքականության շնորհիվ Հայաստանի համար կբացվեն աշխարհի հետ հաղորդակցվելու նոր հնարավորություններ ու հեռանկարներ: Հուսանք՝ Հայաստանում էլ կսկսեն ընկալել, որ աշխարհի քարտեզում միայն մեկ պետություն չէ, որի հետ կապում են փրկության հույսերը՝ փոխարենը ստանալով փակուղի: Հուսանք, որ ԱՄՆ նոր քաղաքականության ևս մեկ դրսևորումը կլինի Արցախի Հանրապետության ճանաչումը, որը նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում՝ վերականգնելով ուժերի խախտված հավասարակշռությունը: Արդյունքում՝ կանխելով Կովկասում նոր կարգի ստեղծումը՝ ռուս-թուրքական համաձայնությունները Հայաստանի ու Արցախի տարածքների վերաբերյալ, իրավիճակը շրջելով հօգուտ Հայաստանի ու Արցախի անվտանգության և ինքնիշխանության պաշտպանության»:

 

Լրահոս

Դիտել ավելին