Կարևոր իրադարձություններ

Ալիևը պետք է պատասխանատվություն կրի. Ադամ Շիֆ

24 Ապրիլ, 2021 20:23
Ալիևը պետք է պատասխանատվություն կրի. Ադամ Շիֆ

Մենք պետք է օգտագործենք մեր ամբողջ դիվանագիտական կարողությունը՝ ճնշում բանեցնելու Ադրբեջանի վրա ռազմագերիներին վերադարձնելու հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Մենք պետք է նաև դադարեցնենք ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Նրանք դրա կարիքը չունեն, նրանք դրան արժանի չեն։ Մանավանդ որ մենք դրա հիմքն ունենք՝ ըստ Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի, որը արտոնում է մեզ դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին, եթե նրանք խախտում են մարդու իրավունքները, ինչը նրանք իրականացրել են Արցախի դեմ ագրեսիվ պատերազմի ընթացքում։ Մեր առաջնահերթությունը պիտի լինի պաշտպանել տարածաշրջանի անվտանգությունը, ապահովել գերիների վերադարձը, և որ տեղահանված մարդիկ կարողանան վերադառնալ իրենց տները, և արցախցիներն իրացնեն ինքնորոշման իրավունքը»,- ասաց Շիֆը։

Կոնգրեսականը նշեց՝ Բաքվում այսպես կոչված պուրակի բացումը, հայ ռազմագերիներ նկատմամբ վերաբերմունքը, այս ամենը մարդու իրավունքների միջազգային օրենքների ոտնահարում է։ Ադրբեջանի նախագահը և այդ երկրում յուրաքանչյուրն, ով ներգրավված է դրանում, պետք է պատասխանատվություն կրի դրա համար: Նա նաև հավելեց, որ ԱՄՆ-ը պետք է աջակցի պատերազմական հանցագործությունների հետաքննությանը, որոնք տեղի են ունեցել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում։

 
 

Լրահոս

Դիտել ավելին