Կարևոր իրադարձություններ

Ժան-Բատիստ Լըմուանը հանդիպել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից մի քանիսի հարազատներին

24 Ապրիլ, 2021 19:38
Ժան-Բատիստ Լըմուանը հանդիպել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից մի քանիսի հարազատներին

Հայաստան ժամանած Ֆրանսիայի Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը հանդիպել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից մի քանիսի հարազատների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լըմուանը նշեց, որ այդ հանդիպումն իր համար շատ կարևոր և նշանակալից է եղել:

«Ես, ի թիվս այլոց, նաև ցանկանում էի հանդիպել 5 ռազմագերիների ընտանիքիների անդամների հետ, որովհետև Ֆրանսիան լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, համատեղությամբ իր երկու գործընկերների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, ապրիլի 13-ին հանդես եկավ հատուկ հայտարարությամբ: Հայտարարություն, որում առանձնահատուկ շեշտադրությամբ նշվում էր՝ միջազգային համաձայնագրի դրույթներին համաձայն՝ ամենաշտապ կերպով հայկական կողմին ռազմագերիների և պահվող անձանց վերադարձ»,- ասաց Լըմուանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին