Կարևոր իրադարձություններ

Էմանուել Մակրոնը Կոմիտասի արձանի մոտ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին (լուսանկարներ, տեսանյութ)

24 Ապրիլ, 2021 19:23
Էմանուել Մակրոնը Կոմիտասի արձանի մոտ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 24-ին, որը Ֆրանսիայում 2019 թվականից ի վեր նշվում է որպես 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակի օր, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Կոմիտասի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Միջոցառմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը»,- հայտնում են  դեսպանությունից:

Возможно, это изображение (на открытом воздухе и памятник)

Возможно, это изображение (стоит, на открытом воздухе и памятник)

Возможно, это изображение (1 человек, стоит и на открытом воздухе)

 

 

Լրահոս

Դիտել ավելին