Կարևոր իրադարձություններ

Դուք ամենամեծ գինն եք վճարել հայրենիքի համար. Ֆրանսիայի Սենատի նախագահը՝ վիրավոր զինծառայողներին

24 Ապրիլ, 2021 19:05
Դուք ամենամեծ գինն եք վճարել հայրենիքի համար. Ֆրանսիայի Սենատի նախագահը՝ վիրավոր զինծառայողներին

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը  ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովի լրատվական ծառայությունից:

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնի ստեղծման պատմությունն ու գործունեությունը:  Սենատորները եղան ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած սենյակներում,  հյուրանոցային տիպի հիվանդասենյակներում, գրադարանում, համաժողովների անցկացման համար նախատեսված սրահում եւ կենտրոնին կից ստեղծված արտադրամասում:

Այս վերականգնողական կենտրոնում բուժվել է 3 հազարից ավելի վիրավոր զինծառայող: Նրանցից շատերը կարողացել են քայլել սովորել, վեր կենալ հաշմանդամի սալյակից, նոր  մասնագիտություն ձեռք բերել  ու նորից վերադառնալ կյանք:

Ֆրանսիայի Սենատի նախագահը զրուցեց Արցախյան վերջին պատերազմի ժամանակ  վիրավորում ստացած զինծառայողների հետ: «Ողջունում եմ ձեր արիությունն ու քաջությունը: Դուք ամենամեծ գինն ենք վճարել հայրենիքի համար»,- ասաց Ժերար Լարշեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին