Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահը ԱԺ այգու Խոսնակների ծառուղում տնկեցին մշտադալար եղևնի

24 Ապրիլ, 2021 18:21
Հեղինակ՝ Ազգային ժողով
Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահը ԱԺ այգու Խոսնակների ծառուղում տնկեցին մշտադալար եղևնի
ՀՀ  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն ապրիլի 24-ին ԱԺ այգու Խոսնակների ծառուղում տնկեցին մշտադալար եղեւնի՝ ի նշան հայ-ֆրանսիական հարատեւ բարեկամության:
Ավանդույթ դարձած այս խորհրդանշական արարողությանը մասնակցեցին նաեւ ֆրանսիացի խորհրդարանականները:

 

Լրահոս

Դիտել ավելին