Կարևոր իրադարձություններ

Մեր բարեկամությունը կոփվել է ծանր պայմաններում․ Հունաստանի վարչապետի ուղերձը

24 Ապրիլ, 2021 15:49
Հեղինակ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանություն
Մեր բարեկամությունը կոփվել է ծանր պայմաններում․ Հունաստանի վարչապետի ուղերձը

Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ուղերձը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ

Աթենք, 22 ապրիլի 2021
Տիկնայք և պարոնայք,
Սիրելի ընկերներ,

Հունաստանի և Հայաստանի դարավոր առնչություններով կապված ժողովուրդների համար «Հայերի Ցեղասպանության հիշատակի օրն» առանձնահատուկ տարելից է: Մեր բարեկամությունը կոփվել է ծանր պայմաններում:

1915 թվականի ոճրագործությունից հարյուր վեց տարի անց մարդկությունը չի մոռանում մի ողջ ժողովրդի բնաջնջումը: Այդ զանգվածային և համակարգված հանցագործությունը կազմակերպվել էր այն պահին, երբ երկրագնդի հայացքն ուղղված էր Առաջին Համաշխարհային պատերազմի կեղտոտ խրամատների վրա:
Այսօր, ինչպես յուրաքանչյուր ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք անմեղ զոհերի հիշատակը՝ հայտնելով մեր հավատարմությունը մարդկային կյանքի ու արժանապատվության հարգանքի նկատմամբ՝ ուստի միայն խաղաղ համակեցությունն է առաջ տանում ժողովուրդներին՝ նրանց բազմազանությունը վերածելով փոխադարձ հարստության:
Ժամանակի ընթացքում Հունաստանը և Կովկասը միասին քայլում էին դիցաբանության և պատմության, մշակույթի ու ավանդույթների ճանապարհներով ու այդ իսկ պատճառով մեր երկիրն չէր կարող չկանգնել վերջին փորձությունում Հայաստանի տուժածների կողքին: Հունաստանն անմիջապես արձագանքեց մարդասիրական օգնություն տրամադրելու խնդրանքին: Եվ այսօր, հիմնվելով Միջազգային Իրավունքի վրա, Հունաստանը սատարում է տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը: Հունաստանը մի այնպիսի լուծման է սատարում, որը կհարգի տեղի բնակչության իրավունքները` հեռու մնալով մի նոր ու անարդար արյունահեղությունից:
Միաժամանակ, Հունաստանը չի մոռանում, որ 20-րդ դարի սկզբին հույները և հայերը` Պոնտոսի և Փոքր Ասիասյի հույների ողբերգության շրջանակներում միասին ապրեցին ծանրագույն պահեր: Այդ իսկ պատճառով, նույնիսկ Հունաստանի համար եղած ծանր պայմաններում մեր երկիրն առաջիններից էր որ օգնություն ցուցաբերեց հալածանքների ենթարկված հայերին և ճանաչեց Հայերի Ցեղասպանությունը:
Դարվոր այս ընդհանուր պատմական ճանապարհը շարունակում են այսօր երկու երկրների երկու համայնքները, որոնք ամուր կամուրջ են հանդիսանում և արդյունավետորեն մասնակցում են երկու պետությունների տնտեսական և սոցիալական կյանքում՝ նորացնելով նրանց երկարամյա բարեկամությունը:
Իմ խոսքի վերջում ես ևս մեկ անգամ կրկնում եմ պատմական հիշողության պահպանման կարևորությունը, քանի որ մոռացությունը բացում «Խոցելիության դարպասները»՝ մարդկության պատմությունը պղտորող իրադարձությունների կրկնության համար: Հետևաբար, մենք պետք է միշտ զգոն լինենք: Մեր խոսքերը պետք է ուղեկցվեն խտրականությունն, ատելությունը և բռնությունը կանխող գործողություններով: Հարյուր վեց տարի անց մենք հիշում ենք, մենք սթափ ենք ու աշխատում ենք միասին:
Կիրիակոս Միցոտակիս
Հունաստանի Հանրապետության վարչապետ

 

Լրահոս

Դիտել ավելին