Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

24 Ապրիլ, 2021 14:58
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը: Գոհունակությամբ նշվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ կայուն և հանգիստ:

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ համագործակցության արդիական թեմաների շուրջ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին:

Լրահոս

Դիտել ավելին