Կարևոր իրադարձություններ

Բոլորս էլ մտահոգ ենք Սյունիքի համար, դրա համար էլ ես մինչև էսօր իմ զորքն էնտեղից չեմ հանել․ Սասուն Միքայելյան

24 Ապրիլ, 2021 14:50
Բոլորս էլ մտահոգ ենք Սյունիքի համար, դրա համար էլ ես մինչև էսօր իմ զորքն էնտեղից չեմ հանել․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․ «Բոլորս էլ մտահոգ ենք Սյունիքի համար, դրա համար էլ ես մինչև էսօր իմ զորքն էնտեղից չեմ հանել»։ 

Միքայելյանի խոսքով պատերազմի սկզբից մինչ այսօր երկրապահները Սյունիքի սահմանում են և մի օր սահմաններից դուրս չի եկել․ «Էսօր հերթափոխ ա, պիտի դուրս գա երկրապահը։ Մենք կանգնել ենք սահմաններին մինչև էսօր, որ բանակն ազատ լինի իր գործողությունն անի, հզորանա, համալրվի և մարտունակ տեսքի գա, որպեսզի սահմանները պաշտպանի»։

Անդրադառնալով Սյունիքի վերջին դեպքերին, երբ վարչապետի այցի ժամանակ ակցիաներ էին եղել, Միքայելյանն ասաց․ 
 
«Նախ էտի մի քանի մարդու ձեռնագիր էր, որն ինչ-որ տեղ երևի գալիս ա նախորդ մարդկանցից, որ ուզում են վերարտադրվեն։ Ավելի ճիշտ կլիներ սյունեցիք հավաքվեին, բուն սյունեցիք, որ երկրի համար մատհոգ են և վարչապետի առաջ հարց դնեին՝ մեր տարածաշրջանում ի՞նչ ա կատարվելու։ Էնտեղ խնդիրը ընդհանուր Սյունիքի տարածաշրջանի՝ Զանգեզուր ասվածի հետ է կապված, որ նորմալ հարց պիտի առաջ քաշվեր։ Բոլորս էլ մոտահոգ ենք Սյունիքի համար, դրա համար էլ ես մինչև էսօր իմ զորքն էնտեղից չեմ հանել։ Եթե չկարողանանք գալ քաղաքական դաշտ, էս բռնությունները, պահի տակ ոգևորվելը էսօրվա իրավիճակում հատկապես մեզ շատ ավելի վատ բաների առաջ կկանգնեցնեին»։
 

Լրահոս

Դիտել ավելին