Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«1975 թվականի ապրիլի 9-ին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատն ընդունել է թիվ 148 բանաձևը՝ ապրիլի 24-ը հռչակելով որպես «Մարդկայն անմարդկայնության ազգային օր»։ Բանաձևում շեշտը դրված է ցեղասպանությունների և հատկապես Հայոց ցեղասպանության զոհերի վրա։ Զոհերը հավերժ մնում են մեր սրտերում»: