Կարևոր իրադարձություններ

Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ և ժխտողական քաղաքականությունը որդեգրած Թուրքիան պետք է պատասխան տա․ Գագիկ Ծառուկյան

24 Ապրիլ, 2021 12:15
Հեղինակ՝ Գագիկ Ծառուկյան
Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ և ժխտողական քաղաքականությունը որդեգրած Թուրքիան պետք է պատասխան տա․ Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 
 
«Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ.
աշխարհասփյուռ հայությունն այսօր ոգեկոչում է Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցը:
20-րդ դարի մեծագույն ոճրագործության՝ 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակն այսօր էլ վառ է մեր սրտերում և մենք աղոթում ենք նրանց հոգիների հանգստության համար:Հայոց Մեծ Եղեռնից 106 տարի անց համայն հայությունը դեռ սպասում է պատմական արդարության վերականգնմանը, քանզի Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ և ժխտողական քաղաքականությունը որդեգրած Թուրքիան պետք է պատասխան տա:
Հայոց Մեծ Ցեղասպանությունը պետք է ընդունի նաև ամբողջ աշխարհը, քանի որ անպատժելիությունը դառնում է մարդկության դեմ նոր ոճրագործությունների և նոր հանցագործությունների պատճառ և մեր ամենօրյա աշխատանքով մենք պետք է բացառենք 1915 թվականի ոճրագործության կրկնությունը:
Իմ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում բոլոր այն երկրներին, կազմակերպություններին և անհատներին, որոնք միացել են հայկական պահանջատիրության համընդհանուր ջանքերին և ճանաչել են Ցեղասպանությունը: Յուրաքանչյուր հայի պարտքն է մշտապես վառ պահել մեր անմեղ նահատակների հիշատակն ու միասնական ջանքերով հասնել պատմական արդարության վերականգնմանը:
Մեր խոնարհումը 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…
 

 

Լրահոս

Դիտել ավելին