Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն օրինակ կծառայի աշխարհի մնացած երկրների համար. ԱԳ փոխնախարար

24 Ապրիլ, 2021 11:43
ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն օրինակ կծառայի աշխարհի մնացած երկրների համար. ԱԳ փոխնախարար

 

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» արտահայտության գործածումը շատ կարևոր քայլ կլինի»,- այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:

Նրա կարծիքով այդպիսով ԱՄՆ-ն իր մոտեցումն արտահայտելուց բացի, նաև օրինակ կծառայի քաղաքակիրթ աշխարհի երկրներին, որոնք իրենց դիրքորոշումը դեռ չեն հայտնել:

Լրագրողի այն հարցին թե  հնարավո՞ր է Բայդենը կիրառի ոչ թե Թուրքիա անունը, այլ՝ Օսմանյան կայսրություն՝ Ադոնցն  ասաց. «Երևի նշանակում է, որ տարբերություն են դնում այս Թուրքիայի և այն Թուրքիայի միջև»:

 

Լրահոս

Դիտել ավելին