Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք, առողջացել 1079 մարդ

24 Ապրիլ, 2021 10:58
 Հաստատվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք, առողջացել 1079 մարդ

Ապրիլի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 212878 դեպք, որոնցից 193360-ն` առողջացած, 4001-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14517 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 960067 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4552 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք: Ունենք 1079 առողջացած և 17 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1000 է:

 

Լրահոս

Դիտել ավելին