Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժ՝ Երևան քաղաքից 15 կմ հարավ-արևելք

24 Ապրիլ, 2021 08:30
Երկրաշարժ՝ Երևան քաղաքից 15 կմ հարավ-արևելք

Ապրիլի 24-ին, տեղական ժամանակով ժամը 03:54-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 23-ին, ժամը 23:54-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.08⁰ և արևելյան երկայնության 44.62⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Երևան քաղաքից 15 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին