Կարևոր իրադարձություններ

Ներքաղաքական նոր կոնֆիգուրացիաներ. Մեսրոպ Առաքելյանը Փաշինյանի կողմից «գործուղվում» է ընդդիմության դաշտ. «Փաստ»

24 Ապրիլ, 2021 08:12
Ներքաղաքական նոր կոնֆիգուրացիաներ. Մեսրոպ Առաքելյանը Փաշինյանի կողմից «գործուղվում» է ընդդիմության դաշտ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքել յանը տեղեկացրել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումից հետո:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Մեսրոպ Առաքելյանը Փաշինյանի կողմից «գործուղվում» է ընդդիմության դաշտ: Նա Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ մասնակցելու է ընտրություններին՝ «Առաքելություն» կուսակցությամբ: Ըստ մեր աղբյուրների, այս ուժի հիմնական խնդիրը լինելու է հատկապես «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հնարավորինս շատ ձայներ փախցնելը:

Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որ Էդմոն Մարուքյանն ու իր կուսակցությունը հնարավորինս քիչ քվե ստանան ու հնարավորինս փոքրաթիվ կազմով ներկայացված լինեն խորհրդարանում: Ընդհանրապես, իր օրավուր նվազող վարկանիշի ֆոնին Փաշինյանին ոչ պակաս անհանգստացնում է իր հակառակորդների աճող վարկանիշը: Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը խոստացել է «Առաքելություն» կուսակցությանը, որ անկախ նրանից, որ այդ ուժը չի կարող անցնել խորհրդարան, իշխող ուժի հաղթանակի դեպքում

Մանե Թանդիլյանը կվերադառնա Երևան ու նորից կզբաղեցնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, իսկ Մեսրոպ Առաքելյանն այլ պաշտոն կստանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին