Կարևոր իրադարձություններ

Բայդենն Էրդողանին ասել է, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. Bloomberg

23 Ապրիլ, 2021 23:36
Բայդենն Էրդողանին ասել է, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. Bloomberg

ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրուց է ունեցել: Նա նշել է, որ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ճանաչելու է որպես ցեղասպանություն, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու երկրների ղեկավարների հեռախոսազրուցի բովանդակությանը տեղյակ աղբյուրներին։

Սպասվում է, որ Բայդենն օգտագործելու է «ցեղասպանության» բառը վաղվա հայտարարության մեջ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը հիշատակի օրը և կատարելով իր նախընտրական խոստումը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին