Կարևոր իրադարձություններ

Լավրովը Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի հետ քննարկել է Արցախին աջակցություն տրամադրելու հարցը

23 Ապրիլ, 2021 22:21
Լավրովը Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի հետ քննարկել է Արցախին աջակցություն տրամադրելու հարցը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլիի հետ հեռախոսազրույց է ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն: 

Զրույցն ընթացել է Դեյվիդ Բիզլիի նախաձեռնությամբ։ Կողմերը ընդգծել են Արևելյան Աֆրիկայում սովի դեմ պայքարի միջազգային մարդասիրական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը: 

Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Սիրիային, Վենեսուելային, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությանը, Եթովպիային աջակցություն տրամադրելու հարցում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին