Կարևոր իրադարձություններ

Սպիտակ տունը հաստատել է` Բայդենը Ցեղասպանության հիշատակի օրը հանդես կգա հայտարարությամբ

23 Ապրիլ, 2021 21:51
Սպիտակ տունը հաստատել է` Բայդենը Ցեղասպանության հիշատակի օրը հանդես կգա հայտարարությամբ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին ապրիլի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չի հայտնել՝ արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին իր խոսքում կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությանը:

Պսակին հաստատել է, որ Հայոց ցեղասպանության տարելիցին Բայդենը հանդես է գալու հայտարարությամբ: «ԱՄՆ նախագահն օրվա առթիվ հանդես կգա հայտարարությամբ, սակայն չեմ կարող ոչինչ հաստատել դրա բովանդակության առնչությամբ ձեր ենթադրությունների վերաբերյալ»,- ասել է Պսակին՝ պատասխանելով հնչեցված հարցին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին