Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519
    524

  • EUR

    628,5
    640,5

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը

23 Ապրիլ, 2021 21:12
Արարատ Միրզոյանը դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը, որը մասնակցելու է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովի լրատվական ծառայությունից:

Պատվիրակության կազմում են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, «Հանրապետականներ» խմբակցության («Les Republicains») նախագահ Բրյունո Ռըտայոն, Սոցիալիստական խմբակցության («Socialiste, Ecologiste et Republicain») նախագահ Պատրիկ Կանները, Ցենտրիստական խմբակցության («Union Centriste») նախագահ Էրվե Մարսեյը, Կոմունիստական խմբակցության («Communiste, Republicain, Citoyen et Ecologiste») նախագահ Էլիան Ասասին եւ Բնապահպանների խմբակցության («Ecologiste - Solidarite et Territoires») նախագահ Գիյոմ Գոնտարը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:
 

Լրահոս

Դիտել ավելին