Կարևոր իրադարձություններ

Ալեքսեյ Նավալնին դադարեցրել է հացադուլը

23 Ապրիլ, 2021 20:19
Ալեքսեյ Նավալնին դադարեցրել է հացադուլը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դադարեցրել է հացադուլը: Ինստագրամյան իր էջի հաղորդագրության մեջ Նավալին հայտնել է, որ նա դա արել է իրեն բուժող բժիշկների խորհուրդներով:

Բժիշկների խոսքով՝ հետազոտության ընթացքում Նավալնիի մոտ հայտնաբերել են երիկամային անբավարարության ախտանիշներ, ծանր նյարդաբանական ախտանշաններ, ծանր հիպոնատրիեմիա, որը կարող է հանգեցնել ուղեղի ցրված այտուցի, հետագա ծանր նյարդաբանական խանգարումների՝ ջղաձգային համախտանիշի տեսքով եւ գիտակցության ճնշման՝ մինչև կոմայի մակարդակ:

Նավալնին նաև հացադուլի դադարեցումը բացատրել է նրանով, որ իմացել է այն մարդկանց մասին, ովքեր հացադուլ են արել միաժամանակ՝ ի նշան համերաշխության:

Նավալնին հացադուլի մեջ է գտնվել 24 օր: 

 

Լրահոս

Դիտել ավելին