Կարևոր իրադարձություններ

Հայաստանը պատրաստվում է գնել լավագույն զենքերը. Արմեն Գրիգորյան

23 Ապրիլ, 2021 19:40
Հայաստանը պատրաստվում է գնել լավագույն զենքերը. Արմեն Գրիգորյան

Հայաստանը պատրաստվում է գնել լավագույն զենքերը, գնումները կատարվելու են այդ բնագավառում առաջատար երկրից: Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Սպառազինության վերաբերյալ կնշեմ, որ գնելու ենք լավագույն զենքերը, և Ձեզ հայտնի է, թե որ երկիրն է այդ բնագավառում առաջատարը։ Միաժամանակ, մենք պլանավորում ենք հետագայում ակտիվորեն զարգացնել Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը»,- նշել է Գրիգորյանը:

«Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները իրականացվելու են Ռուսաստանի աջակցությամբ։ Մեր տեսանկյունից, Ռուսաստանի Զինված ուժերի վերջին տասներկու տարիների բարեփոխումներն ամենահաջողվածներից են: Բանակի արդիականացումը և օպտիմալացումը, արդյունավետության բարձրացումը, ավտոմատացված կառավարման համակարգի ներդրումը, ժամանակակից սպառազինությունը նպաստել են, որպեսզի Ռուսաստանը շարունակի ունենալ աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը։ Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի օգնությամբ կանցնենք այդ ճանապարհն ու կկառուցենք հզոր հայկական բանակ»,- անդրադառնալով Զինված ուժերում իրականացվելիք բարեփոխումներին, ասել է ԱԽ քարտուղարը:

 

Լրահոս

Դիտել ավելին