Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի ԱԳՆ-ն փոխադարձության սկզբունքով Լեհաստանի հյուպատոսության 5 աշխատակցի հայտարարել է «պերսոնա նոն գրատա»

23 Ապրիլ, 2021 19:03
Ռուսաստանի ԱԳՆ-ն փոխադարձության սկզբունքով Լեհաստանի հյուպատոսության 5 աշխատակցի հայտարարել է «պերսոնա նոն գրատա»

Ռուսաստանի ԱԳՆ-ն փոխադարձության սկզբունքով Լեհաստանի հյուպատոսության 5 աշխատակցի հայտարարել է «պերսոնա նոն գրատա»։ Նրանք պետք է լքեն երկիրը մինչ մայիսի 15-ը: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: 

Առավոտյան Մոսկվայում Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրաևսկուն կանչել են Սմոլենսկայա հրապարակ, որտեղ նրան խիստ բողոքի նոտա է հղվել իր ղեկավարության «սադրիչ» գործողությունների համար:

Ապրիլի 15-ին Վարշավան Ռուսաստանի դեսպանության երեք աշխատակիցների ճանաչեց «անցանկալի»: Պատճառը «դիվանագիտական կարգավիճակի պայմանների խախտումն էր և ի վնաս հանրապետության միջոցառումների իրականացումը»:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ տեղի ունեցածը բխում է ԱՄՆ-ի, բայց ոչ Լեհաստանի շահերից:

 

Լրահոս

Դիտել ավելին