Կարևոր իրադարձություններ

Boeing 737-300 օդանավն այսօր վայրէջք կկատարի Երևանում․ քաղավիացիայի կոմիտե

23 Ապրիլ, 2021 18:47
Boeing 737-300 օդանավն այսօր վայրէջք կկատարի Երևանում․ քաղավիացիայի կոմիտե

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի քաղաքացիներ,

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերի շնորհիվ և իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության արդյունքում՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 տիպի (ազգային և գրանցման նիշի համարը EK-FAA) օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Տեղեկացնում ենք նաև, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն գործի վերաբերյալ իր անցկացրած քննության և արդյունքների մասին հանդես կգա հավելյալ պարզաբանմամբ»։

 

Լրահոս

Դիտել ավելին