Կարևոր իրադարձություններ

Մեր երկիրը չէր կարող չկանգնել Հայաստանի տառապած ժողովրդի կողքին. Հունաստանի ԱԳ նախարար

23 Ապրիլ, 2021 18:40
Մեր երկիրը չէր կարող չկանգնել Հայաստանի տառապած ժողովրդի կողքին. Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:

«Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կարևոր օր է Հունաստանի և Հայաստանի ժողովուրդների համար, որոնք կապված են միմյանց դարերի պատմություն ունեցող կապերով: Նաև բարեկամությամբ, որը ձևավորվել է դժվարին պայմաններում: Այսօր մենք, ինչպես ամեն ապրիլի 24-ին, ոգեկոչում ենք անմեղ զոհերի հիշատակը՝ բարձրաձայնելով մեր հարգանքը մարդու կյանքի և արժանապատվության նկատմամբ: Քանի որ միայն խաղաղ համագոյակցությունը ժողովուրդներին կարող է տանել առաջ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

Իր ուղերձում նա խոսել է դիցաբանական, պատմական, մշակութային և ավանդույթների ընդհանրությունների մասին, որոնք ունեն Հունաստանն ու Կովկասը:

«Այդ պատճառով մեր երկիրը չէր կարող չկանգնել Հայաստանի տառապած ժողովրդի կողքին իր վերջին փորձության ժամանակ: Երկիրն անմիջապես արձագանքեց մարդասիրական օգնության հայցին: Իսկ այսօր Հունաստանն աջակցում է տարածաշրջանում անվտանգային կոնսոլիդացիային՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Հանուն լուծման, որը կհարգի տեղի բնակչության իրավունքները՝ հեռու մնալով անարդար, նոր արյունահեղությունից»,- նշել է Միցոտակիսը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին