Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    511,5

  • EUR

    602,5
    614,5

  • RUB

    6,91
    7,15

Կարևոր իրադարձություններ

 

Բուլղարիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին

23 Ապրիլ, 2021 17:36
Բուլղարիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին

Ապրիլի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կալին Անաստասովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք, հաջողություն իր կարևոր և պատասխանատու առաքելության ընթացքում: 

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Անաստասովը նշել է, որ կներդնի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման, հայ-բուլղարական օրակարգն առաջ մղելու նպատակով:

Զրուցակիցները քննարկել են հայ-բուլղարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:

Ավետ Ադոնցը ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները մտահոգություն են հայտնել մարդասիրական աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ:

Ավելի վաղ ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ դեսպանին ընդունել էր նաև ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ում հետ քննարկվել էր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Լրահոս

Դիտել ավելին