Կարևոր իրադարձություններ

Հադրութի շրջանում հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն․ 3 աճյուն ադրբեջանական կողմն է փոխանցել

23 Ապրիլ, 2021 17:18
Հադրութի շրջանում հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն․ 3 աճյուն ադրբեջանական կողմն է փոխանցել

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են ,որ այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն:

Հետկեսօրին ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին:

Կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն՝ վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների, կամավորների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1551:

 

 

Լրահոս

Դիտել ավելին