Կարևոր իրադարձություններ

Սովորություն է դարձել ԲՀԿ-ի անշեղորեն աճող վարկանիշին զուգահեռ նույնաբովանդակ սուտ լուրերի ու կեղծիքների տարածումը․ Հրաչյա Ռոստոմյան

23 Ապրիլ, 2021 16:10
Հեղինակ՝ Հրաչյա Ռոստոմյան
Սովորություն է դարձել ԲՀԿ-ի անշեղորեն աճող վարկանիշին զուգահեռ նույնաբովանդակ սուտ լուրերի ու կեղծիքների տարածումը․ Հրաչյա Ռոստոմյան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ժամկետանց ուժերի հոգեկան տվայտանքները...

Ձևավորված ոչ բարի ավանդույթների համաձայն՝ խիստ կոնկրետ ու հստակ քաղաքական շրջանակների համար այլևս սովորություն է դարձել ԲՀԿ-ի անշեղորեն աճող վարկանիշին զուգահեռ նույնաբովանդակ սուտ լուրերի ու կեղծիքների տարածումը: Եվ ամեն անգամ ԲՀԿ-ացավով տառապողները շրջանառության մեջ են դնում արդեն իսկ բազմաթիվ անգամներ ծեծված սուտը, թե իբրև ԲՀԿ-ն կոալիցիա է ձևավորում իշխանության հետ՝ արտահերթ ընտրությունները չեղարկելու նպատակով:
Ախր անգամ սուտ հորինելու մեջ եք պրիմիտիվ ու ապաշնորհ, որ միանգամից բացահայտվում եք՝ մատնելով ձեր քաղաքական սնանկությունը, իշխանության ոտքերի տակ նետվելու ձեր մանկուց փափագած անիրականանալի երազանքը:
Մենք լավ գիտենք, թե ովքեր են այս էժանագին մանիպուլյացիայի հեղինակները ու հաջորդ անգամ համարժեք պատասխան ենք տալու նրանց, թեպետ այնքան էլ մեծ չէ մեր արձագանքով նրանց զրոյական վարկանիշի նույնիսկ աննշան բարձրացմանը նպաստելու ցանկությունը:
ԲՀԿ-ն մերժել ու մերժում է «սև-սպիտակ»-ի արհեստական հակադրությունը, բացառում է վերադարձն անցյալին ու մերժում է այդ անցյալի հետևանք հանդիսացող անփառունակ ներկան:
ԲՀԿ-ն Հայաստանի ապագայի, բարգավաճ և բարեկեցիկ, անվտանգ և ուժեղ Հայաստանի խորհրդանիշն է: Ահա, թե ինչն է սարսափեցնում ժամկետանց ուժերին՝ նրանց գցելով հոգեխանգարմունքի ու ցայտնոտային տվայտանքների մեջ…

 

Լրահոս

Դիտել ավելին