Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519
    524

  • EUR

    628,5
    640,5

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

ՀՀ դեսպանը Ռումինիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարին ներկայացրել է հայկական պատմական ժառանգությանը սպառնացող վտանգները

23 Ապրիլ, 2021 15:51
ՀՀ դեսպանը Ռումինիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարին ներկայացրել է հայկական պատմական ժառանգությանը սպառնացող վտանգները
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Մադլեն Շերբանին (Madlen ȘERBAN): Քննարկվել է երկու երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների միջև համագործակցությունը։
 
Դեսպան Մինասյանը զրուցակցին ներկայացրել է աշնանը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությանը սպառնացող վտանգները։ ՀՀ դեսպանը տիկին Շերբանին տեղեկացրել է նաև Արցախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկի և այդ կապակցությամբ Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի վերաբերյալ։
 
Երկուստեք գոհունակություն է հայտնվել Ռումինիայում հայկական պատմամշակութային ժառանգության կոթողների պահպանության առնչությամբ՝ որպես երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության օրինակ, որում կարևոր դեր է վերապահված Ռումինիայի հայ համայնքին։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել նաև Ռումինիայում հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանդեպ առանձնահատուկ ուշադրության համար՝ որպես դրական օրինակ հիշատակելով հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի և այբուբենի օր հռչակելու մասին Ռումինիայի խորհրդարանի կողմից 2019 թ. ընդունված օրենքը։

Լրահոս

Դիտել ավելին