Կարևոր իրադարձություններ

Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ հզոր բանակ է ստեղծելու. Արմեն Գրիգորյան

23 Ապրիլ, 2021 15:17
Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ հզոր բանակ է ստեղծելու. Արմեն Գրիգորյան

Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ ակնկալում է հզոր բանակ կառուցել, «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: 

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունն իրականացրել է բանակի ամենահաջողված բարեփոխումներից մեկը։
 
«Մեր տեսանկյունից, վերջին տասներկու տարվա ընթացքում Ռուսաստանի Զինված ուժերի բարեփոխումներն ամենահաջողներից մեկն են. բանակի արդիականացում և օպտիմիզացում, արդյունավետության բարձրացում, կառավարման ավտոմատացված համակարգի ներդրում, ժամանակակից զենքեր Ռուսաստանին օգնել են շարունակել ունենալ աշխարհի ուժեղագույն բանակներից մեկը: Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի օգնությամբ մենք կանցնենք այս ճանապարհը և կկառուցենք հայկական հզոր բանակ», - ասել է Գրիգորյանը:
 
Այն հարցին թե արդյոք Հայաստանը ժամանակակից զենք գնելո՞ւ է և ումի՞ց, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է, որ մենք ձեռք կբերենք լավագույն զենքերը, և դուք գիտեք, թե որ երկիրն է առաջատարն այս ոլորտում․ «Մենք նախատեսում ենք հետայսու ակտիվորեն զարգացնել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը»:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին