Կարևոր իրադարձություններ

Ինչու հրաժարական տվեց Մեսրոպ Առաքելյանը. Լիլիթ Մակունցի պարզաբանումը

23 Ապրիլ, 2021 15:06
Ինչու հրաժարական տվեց Մեսրոպ Առաքելյանը. Լիլիթ Մակունցի պարզաբանումը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ հարաժարական ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Այն հարցին թե արդյո՞ք Առաքելայնն ընտրություններին մասնակցելու համար է դուրս եկել աշխատանքից, որպեսզի նրա ղեկավարած «Առաքելություն» կուսակցությունը դաշինք կազմի «Քաղաքացիական պայմանագրի» հետ, Մակունցն ասաց․ «Ես նույնպես լսել եմ այն տեղեկությունները և ծանոթացել մամուլի հրապարակումներին, որոնց մասին դուք նշեցիք։ Բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի պարոն Առաքելյանը մեկնաբանություն տա այդ մասին և  պարզաբանի, թե ինչու հրաժարական տվեց և ինչ է պատրաստվում անել»։
 

Լրահոս

Դիտել ավելին