Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    631
    643

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Իմ տան մոտ նման պաստառ կախելը ձեր հերթական անբարոյականության դրսևորումն է․ Ալեն Սիմոնյան

23 Ապրիլ, 2021 12:25
Հեղինակ՝ Ալեն Սիմոնյան
Իմ տան մոտ նման պաստառ կախելը ձեր հերթական անբարոյականության դրսևորումն է․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Իմ տան մոտ նման պաստառ կախելը ձեր հերթական անբարոյականության դրսևորումն է: Ու թող չհամարձակվեն ասել, որ ժամանակին ուրիշների նկատմամբ արվել է և ես դրա հետ կապ եմ ունեցել կամ չեմ դատապարտել: Էտ սուտ հեքիաթները 4-րդ դասարանի երեխաների մոտ կպատմեք:
Իսկ ընդհանուր առմամբ ձեր հավաքական գործունեությունը, որտեղ դուք ձեր կարճ խելքով փորձում եք կրկնօրինակել հեղափոխության ընթացքում եղածը ձեր ձևով, միայն ձեզ է վնաս տալիս: Կարելի է ուղղակի նստել ու սպասել, թե ոնց եք դուք ձեզ վնասում: Շարունակեք ատելություն սփռել, սև ժապավեններ կախել, մարդկանց տան վրա գնալ, հայհոյել, գնդակահարության տեսարաններ բեմադրել և ճանապարհ փակել: Այդ ամենը շատ գրավիչ է մարդկանց համար, միանշանակ սատար կկանգնեն ու կմիանան ձեր պայքարին՝ հանուն այդ տեսակ Հայաստանի:
Չալարեմ մի օր ձեր մասին գիրք եմ գրելու, «100 քայլ, թե ինչպես արագ ձախողել ընդդիմադիր պայքարը»:
Խաղաղություն բոլորին:
Հայաստանը ապագա ունի»!
 

Լրահոս

Դիտել ավելին