Կարևոր իրադարձություններ

Զելենսկին կպատասխանի Մոսկվայում հանդիպելու Պուտինի առաջարկին

23 Ապրիլ, 2021 12:27
Զելենսկին կպատասխանի Մոսկվայում հանդիպելու Պուտինի առաջարկին

Ուկրաինայի նախագահ Զելենսկու մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ երկրի առաջնորդն անպայման կպատասխանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Մոսկվայում հանդիպելու առաջարկին:

Օրեր առաջ Զելենսկին Ռուսաստանի նախագահին հրավիրել էր «հանդիպել ուկրաինական Դոնբասի ցանկացած վայրում, որտեղ պատերազմ է ընթանում», հայտնում է Ռիա Նովոստի-ն:

Պուտինը Զելենսկուն խորհուրդ էր տվել նախ հանդիպել Դոնեցկի ու Լուգանսկի ղեկավարների, ապա միայն Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Նա նաև Զելենսկուն առաջարկել էր հանդիպել ցանկացած հարմար ժամանակ Մոսկվայում, եթե Ուկրաինայի նախագահը ցանկանում է քննարկել երկկողմ հարաբերությունները: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին