Կարևոր իրադարձություններ

Մայիսի կեսերին հանդիպելու են Արարատ Միրզոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը

23 Ապրիլ, 2021 11:34
Մայիսի կեսերին հանդիպելու են Արարատ Միրզոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը

ՌԴ Պետդումայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք պայմանավորվել են մայիսի կեսերին հանդիպել Մոսկվայում։

«Վյաչեսլավ Վոլոդինն ու Արարատ Միրզոյանը քննարկել են խորհրդարանական շրջանակում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր  և պայմանավորվել մայիսի կեսերին հանդիպում ունենալ Մոսկվայում»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին