Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ-ն դատավորների` համատարած արձակուրդի դիմումներ գրելու և այն ներքաղաքական լարված իրավիճակի հետ կապելու մասին

22 Ապրիլ, 2021 22:45
Հեղինակ՝ Բարձրագույն դատական խորհուրդ
ԲԴԽ-ն դատավորների` համատարած արձակուրդի դիմումներ գրելու  և այն ներքաղաքական լարված իրավիճակի հետ կապելու մասին
Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել. 
 
Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը, այսօր իր աղբյուրներին հղում անելով, տեղեկատվություն է հրապարակել, թե դատավորները համատարած արձակուրդի դիմումներ են գրում, և կովիդով վարակվելու դեպքեր կան, եզրակացրել, թե իբր պատճառը ներքաղաքական լարված իրավիճակն է, ու էլի ըստ իր տեղեկությունների՝ իրականության հետ աղերս չունեցող մի շարք պատճառներ նշել:
Ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը՝ թեև ներկայացրել ենք այս պահի դրությամբ արձակուրդում և կովիդով պայմանավորված ինքնամեկուսացման մեջ գտնվող դատավորների քանակական տվյալները, սակայն հարկ ենք համարում նաև հրապարակել դրանք՝ հանրությանը պաշտոնապես ներկայացնելու օբյեկտիվ իրականությունը:
22.04.2021 թ. դրությամբ արձակուրդում է գտնվում 21 դատավոր, իսկ COVID-19 թեստի դրական արդյունքով պայմանավորված` 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ արձակուրդում կամ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող դատավորների քանակը էական տարբերություն չի կրել:
 
 

Լրահոս

Դիտել ավելին