Կարևոր իրադարձություններ

Արցախում ռուս խաղաղապահները մայիսի 9-ին շքերթի են պատրաստվում․ Բաքվում սա «օկուպացիոն գործողություն» են որակել

22 Ապրիլ, 2021 21:27
Արցախում ռուս խաղաղապահները մայիսի 9-ին շքերթի են պատրաստվում․ Բաքվում սա «օկուպացիոն գործողություն» են որակել

Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները պատրաստվում են մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օրվան նվիրված շքերթ անցկացնել։ Այս մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։ 

Ադրբեջանում այս տեղեկությունը բուռն քննարկումների առիթ է դարձել ու դժգոհություններ առաջացրել, գրում է Factor.am-ը:

Մասնավորապես, քաղաքագետ Շահին Ջավարլին էլ նշել է, որ ռուս խաղաղապահների կարգավիճակը միանշանակ չէ, և այն պետք է հստակեցվի։ Ըստ նրա՝ հիմնական խնդիրը դա է, որտեղից էլ բխում են մյուսները, այդ թվում՝ շքերթի անցկացումը։ Ընդդիմադիր «Մուսավաթ»  կուսակցության մամուլի ծառայությունն էլ շքերթի անցկացումը որակել է «Ադրբեջանի ինքնիշխանության խախտում»։

«Այդ գործողությունները հակասում են խաղաղապահ ուժերի մանդատին, միջազգային իրավունքին ու ապացուցում են Ղարաբաղում Ռուսաստանի գործողությունների օկուպացիոն բնույթը։ Պաշտոնական Բաքուն պետք է քայլեր ձեռնարկի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում շքերթի անցկացման լուրը ևս մեծ դժգոհություններ է առաջացրել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին