Կարևոր իրադարձություններ

Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայկական զորախումբն իրականացրել է վարժանքներ

22 Ապրիլ, 2021 19:40
Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայկական զորախումբն իրականացրել է վարժանքներ

Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայկական զորախումբը ապրիլի 20-ից 22-ը կազմակերպել և իրականացրել է վարժանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Մշակված սցենարի համաձայն՝ պահպանվող օբյեկտը ենթարկվել է զինված հարձակման: «Տագնապ» ազդանշանով գործողության է անցել անմիջական արձագանքման խումբը: Խաղաղապահները դիրքավորվել են հատկացված կետերում, իրականացրել դիտարկման և անվտանգության ապահովման միջոցառումներ: 

Վարժանքներին հրավիրվել են Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող KFOR գործողության մասնակից պետությունների ներկայացուցիչներ։ Վերադաս հրամանատարությունը բարձր գնահատական է տվել հայ խաղաղապահների գործողություններին:

Լրահոս

Դիտել ավելին