Կարևոր իրադարձություններ

Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքը» զավթելու Ալիևի սպառնալիքներին

22 Ապրիլ, 2021 19:33
Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքը» զավթելու Ալիևի սպառնալիքներին

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքը» զավթելու Ալիևի սպառնալիքներին:

«Մենք կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ռևանշիստական ու ռազմատենչ հռետորաբանությունից, ինչը նորից կարող է պատերազմի եզրին կանգնեցնել տարածաշրջանը: Մենք հիմք ենք ընդունում այն, որ Բաքվի և Երևանի քայլերը պետք է բխեն եռակողմ հայտարարություններից: Ինչ վերաբերում է տնտեսական տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը տարածաշրջանում, ապա դա էլ բխում է իմ հնչեցրած տրամաբանությունից»,- ասել է Զախարովան:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին