Կարևոր իրադարձություններ

Զախարովան անդրադարձել է հայ գերիների խնդրին

22 Ապրիլ, 2021 19:10
Զախարովան անդրադարձել է հայ գերիների խնդրին

Ռուսաստանը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների ամենազգայուն խնդիրը վերացնելու ուղղությամբ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ ռազմագերիների վերադարձի մասին հարցին։

«Մենք կողմ ենք, որ ռազմագերիների խնդիրը լուծվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Նման քայլն իսկապես բարենպաստ մթնոլորտ կստեղծի մի շարք կարևոր հարցերում առաջ շարժվելու համար», - ասել է Զախարովան։

 

Լրահոս

Դիտել ավելին